top of page

Տեր Արամի հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • Oct 3, 2025
  • 1 min read

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ հավաքներին հարկադրամաբար մասնակցելու հայտարարությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:



«Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին ՔԿ-ից:

 
 
1/2586
bottom of page