top of page

Իրանի հուժկու պատասխանը․ տարաշրջանը ռմբակոծության տակ է

Feb 28
1 min read


Կատարի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ կասեցրել են Իրանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռների երկրորդ ալիքը, ասվում է էմիրության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Qatar News Agency-ն։



«Պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ բարձր մակարդակի պատրաստվածության և անվտանգության զգոնության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների համակարգված ջանքերի շնորհիվ հաջողությամբ հետ է մղել երկրի մի քանի տարածքներ թիրախավորող հարձակումների երկրորդ ալիքը», - ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը հավելել է, որ «բոլոր հրթիռները խոցվել են նախքան Կատարի տարածք հասնելը»։


Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալությունը հայտնել է Հորդանանի Մուքաֆ ալ-Սալթի ավիաբազայում տեղի ունեցած պայթյունի մասին։


Գործակալությունը այն նկարագրում է որպես «ամերիկյան լոգիստիկայի կենտրոն» և «տարածաշրջանում ԱՄՆ ամենակարևոր ռազմական օբյեկտներից մեկը»։


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանին, ինչպես նաև Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ բազաներին։


«ԻՀՊԿ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հզոր հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի, ինչպես նաև Կատարում և ԱՄԷ-ում գտնվող այլ ամերիկյան բազաների, ինչպես նաև օկուպացված տարածքների (Իսրայել) սրտում գտնվող ռազմական օբյեկտների վրա», - ISNA լրատվական գործակալությունը մեջբերում է ԻՀՊԿ-ի խոսքերը։

Արա



 
 
1/2905
bottom of page