Հետընթաց ունենք, հաճախ հրաժարվում են անգամ պատասխանել հարցումներին․ Բաբկեն Հարությունյան
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն անդրադարձավ պետական կառույցների թափանցիկության և հաշվետվողականության խնդրին։
Հարությունյանի խոսքով՝ հիմա շատ ավելի մեծ հետընթաց ունենք, քան նախկին իշխանությունների օրոք էր։ Պետական գերատեսչությունները հարցումներին չեն պատասխանում, կամ հարցումների պատասխանները ստացվում են ուշացումով, կամ չեն տրվում բարձրացված հարցերի պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում։




















