Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին․ Վարդևանյան
- Nov 20, 2022
- 1 min read

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն:
Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը:
Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»:




















