Բրիթնի Սփիրսը նոր «հոգեւոր հարթության» է հասել ինտերվալային ծոմապահության շնորհիվ
![](https://static.wixstatic.com/media/175fba_54cfcf1abf2447dfade565e0ee56a36b~mv2.webp/v1/fill/w_623,h_466,al_c,q_80,enc_auto/175fba_54cfcf1abf2447dfade565e0ee56a36b~mv2.webp)
Բրիթնի Սփիրսը թեւակոխել է նոր «հոգեւոր հարթություն», եւ այդ ամենը նրա վերջին սննդակարգի շնորհիվ է:
42-ամյա երգչուհին հայտարարել է, որ սկսել է ինտերվալային ծոմ պահել՝ Սթիվեն Հարրոդ Բուխների «Ծոմի փոխակերպող ուժը. հոգեւոր, ֆիզիկական եւ էմոցիոնալ երիտասարդացման ուղին» գիրքը կարդալուց հետո:
«Սկզբում, գուցե, թույլ զգաք մի քանի օր, բայց հետո դուք բնական հաճույք կստանաք արտազատվող տոքսիններից… Ես իրականում ինձ չափազանց փոքր եւ թույլ եմ զգում, որպեսզի նույնիսկ մտածեմ Instagram-ի համար նկարահանվելու մասին»,- գրել է նա,-«Բայց, անկեղծ ասած, ինձ դուր է գալիս այս հոգեւոր հարթությունը, որում գտնվում եմ…», - շարունակել է երգչուհին,-«Սա բարձրագույն աստիճանի մաքրում է, երբ ներթափանցում ես մարմնիդ ու մտքիդ մեջ, որպեսզի գտնես գիտակցությանդ լուսավոր վիճակը, ինչից քեզ շատ լավ ես զգում»:
Այս շաբաթվա սկզբին երգչուհին հրապարակել էր անկեղծ լուսանկարներ, որոնցում նա ամբողջովին մերկ կեցվածք էր ընդունել ծովափին:
![](https://static.wixstatic.com/media/175fba_bf8269bdd1e24b6097a6f8fb1aa5f051~mv2.webp/v1/fill/w_700,h_420,al_c,q_80,enc_auto/175fba_bf8269bdd1e24b6097a6f8fb1aa5f051~mv2.webp)