top of page

Լինի Նիկոլը, թե կարգին Հայկոն՝ իրար վրա ցեխ շպրտելով չեն մաքրվելու․ Հայրապետյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Լինի Նիկոլը, թե կարգին Հայկոն՝ իրար վրա ցեխ շպրտելով չեն մաքրվելու էն արհավիրքին մեղսակցությունից, որը բերել են երկրի և ժողովրդի գլխին։ Այմասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ արձագանքելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնից հեռացնելու գործընթացին:

«Հետաքրքիր է, երբ երևանցիները մոտ 80%-անոց վստահության քվե էին շռայլում Նիկոլի հեղափոխակցին, պատկերացնո՞ւմ էին, որ 3 տարի հետո կանգնելու են նախկին հումորիստի ղեկավարմանը հատուկ տհաճ նյուանսներին բնորոշ փաստացի տրված, բայց այդպես էլ կյանքի չկոչված խոստումերին դեմ հանդիման: Դժվար թե:

Լինի Նիկոլը, կարգին Հայկոն, թե իշխանազավթման օրերին հրապարակում նախկինացավ կպած կոկորդ պատռող որևէ մեկը՝ իրար վրա ցեխ շպրտելով չեն մաքրվելու էն արհավիրքին մեղսակցությունից, որը բերել են երկրի և ժողովրդի գլխին»,- գրել է Հայրապետյանը:

 
 
1/2382
bottom of page