Չեմ մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի. «Իմ քայլը» խմբակցության անդամ
- Nov 20, 2022
- 1 min read

Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:
«Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,- գրել է նա։




















