Հայաստանի բասկետբոլի առաջնությունում ԲԿՄԱ-ն և «Էրեբունի»-ն շարունակում են հաջող ելույթները
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը` Ա լիգան, շարունակվում է:
Հերթական տուրում ԲԿՄԱ-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 111:86 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Խաղում ամենաարդյունավետը վաստակած 33 միավորով Վենջի Վոլիսն էր (ԲԿՄԱ):
Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունի»-ն և ՖԻՄԱ-ն: «Էրեբունի»-ն տոնեց չորրորդ հաղթանակը՝ 128:81 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Խաղում ամենաարդյունավետը 32 միավորով Ջալիլ Մայերսն էր («Էրեբունի»):




















