Հայաստանը հրավիրվել է գագաթնաժողովին ժողովրդավարություն կառուցելու հանձնառության համար․ Սարգսյան
- Nov 20, 2022
- 1 min read

Բայդենի Ժողովարդավարության գագանաժողովին հրավիրված են հարյուրից ավել երկրներ: Արդյո՞ք բոլոր հրավիրվածներն են ժողովրդավար և արդյո՞ք այստեղ չկա աշխարհաքաղաքական հաշվարկ: Միանշանակ կա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Բերեմ երկու օրինակ:
Պարզ է չէ՞, որ Իսրայելին հրավիրելուց պետք էր գոնե մեկ արաբական ժողովրդավարական երկիր գտնել և հրավիրել:
Պարզ է չէ, թե ինչքան ժողովրդավարություն կա Իրաքում, Պակիստանում և որքան ամերիկյան աշխարհաքաղաքական շահեր կան այս երկու երկրներում:
Պարզ է չէ՞, որ Հայաստանը հրավիրվել է ժողովրդավարության գագաթնաժողովին ոչ թե կայացած ժողովրդավարություն լինելու համար, այլ ժողովրդավարություն կառուցելու հանձնառության համար»:




















