Հայ բադմինտոնիստն արծաթե մեդալ է նվաճել Իրանի միջազգային մրցաշարում
- Nov 20, 2022
- 1 min read

Բադմինտոնիստ Էլեն Տիրատուրյանն ու Հնդկաստանը ներկայացնող իր զուգընկեր Սամայրա Փանվարն Իրանի միջազգային մրցաշարում հանդես են եկել աղջիկների զուգախաղերի եզրափակչում և 2-0 հաշվով պարտվել ավելի փորձառու իրանական զույգին։ Այսպիսով, Տիրատուրյան/Փանվար զույգը գրավել է 2-րդ տեղը։ Ի դեպ, Էլեն Տիրատուրյանը Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանի սանն է։ Աղջիկների մենախաղերում նույն Սամայրա Փանվարը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Տիրատուրյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ։ Աղբյուր ArmSport.am




















