Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար
- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք ձևակերպումներ է արել՝ խոստովանելով, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար։
«44 օրերի ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ Ադրբեջանի կողքին էր, ցուցաբերում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստվածությունն իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ ուսումնամարզական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք օգտագործեցինք Թուրքիայի ԶՈՒ-ի փորձը և շարունակում ենք դա անել հիմա»,- ասել է Հասանովը։




















