top of page

Որտեղի՞ց և ինչպե՞ս կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 6, 2024
  • 1 min read

Կենտրոնական բանկից հայտնում են, որ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝

ree

ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝ Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ` 522 419,

ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:

ArmTime.News-ը փոխանցում է, որ  ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • վարկային զեկույց ստանալու դիմումը

  • Ձեր անձնագիրը և դրա պատճենը

  • Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր)

  • Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը

  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

bottom of page