top of page

Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

Feb 2
1 min read


ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․

 


  • տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,

  • տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,

  • ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,

  • կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,

  • ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,

  • համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

 

«Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.amհարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։


 

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
1/2905
bottom of page