«Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին
- 3 days ago
- 1 min read

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
13-րդ րոպեին հեռացվեց ԲԿՄԱ-ի հարձակվող Գրենիկ Պետրոսյանը։ 27-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Նոայի» պորտուգալացի պաշտպան Դավիդ Սուալեհեն։
44-րդ րոպեին ԲԿՄԱ-ի դարպասը գրավեց պաշտպան Սերգեյ Մուրադյանը։
Ավելացված 8-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
«Նոան» 26 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն 7-րդ տեղում է՝ 15 միավոր։




















