top of page

Երկքաղաքացի Տաշիր Սամոն՝ «վարչապետի թեկնածու»․ վերջինս AI-ով դիմեց իր ընտրողներին

  • Feb 12
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Դարակազմիկ  լուրը կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց վերջինիս զարմիկ Նարեկ Կարապետյանը։ Թեպետ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի արգելքը հանված է, վերջինիս ուղերձն էլ ընտրողների «լայն զանգվածին» ներկայացրին արհեստական բանականությամբ։



Նշենք, որ գործող օրենսդրությամբ  ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր՝ երկքաղաքացի է։ Նախկին իշխանություններին ծառայած մի խումբ սահմանադրագետներ  «հիմնավորեցին», թե Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ, երբ իր ղեկավարած ուժը խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը, Սահմանադրության 148-րդ հոդվածում ԱԺ պատգամավորների 2/3-ով կատարվեն համապատասխան փոփոխություններ։



Զավեշտն այն է, որ Սամվել Կարապետյանը հիմա չի հրաժարվի իր ՌԴ քաղաքացիությունից. Նարեկ Կարապետյանի խոսքերը մոտավորապես հետևյալ տրամաբանությունն ունեին՝ տեսնենք ինչ է, ոնց է՝ նոր։ 

 
 
1/2584
bottom of page