Ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի հրթիռները երկու շաբաթից կարող են սպառվել․ ABC News
- 2 hours ago
- 1 min read

Իրանի հզորագույն բալիստիկ հրթիռների որսման համար կիրառվող ամերիկյան THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռները սակավաթիվ են: Փորձագետների հաշվարկներով՝ եթե ԱՄՆ-ը շարունակի կիրառել THAAD-ի հրթիռները նույն ինտենսիվությամբ, ինչ անցյալ տարի Իրանի հետ 12-օրյա հակամարտության ժամանակ էր, ապա դրանց պաշարները կբավականացնեն ընդամենը երկու շաբաթ: Այս մասին հայտնում է ABC News-ը։
Նույնիսկ եթե անցյալ տարի ԱՄՆ-ն այս պատերազմին հատկացներ իր THAAD համակարգերի ողջ պաշարի կեսը, ապա դա կբավարարեր ընդամենը հինգից վեց շաբաթվա համար, իսկ պաշարների քառորդ մասը կբավականացներ առավելագույնը երկու շաբաթ:
Ընդ որում՝ Իրանը դեռևս հրթիռներ չի արձակել այնպիսի մասշտաբներով, ինչպիսիք եղել են անցյալ տարի Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։
Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, սա կարող է արտացոլել Իրանի ռազմավարությունը՝ ուղղված ՀՕՊ միջոցների պաշարների սպառմանը՝ ավելի երկար ժամանակահատվածում համեմատաբար փոքր, բայց մշտական հարձակումների միջոցով։ Հնարավոր է նաև, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները լուրջ կերպով խաթարում են զենք կիրառելու Իրանի կարողությունը։




















