top of page

Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար

  • Feb 15
  • 1 min read


Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն, BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

Նրա խոսքով՝ ուրանի զրոյական հարստացման հարցն այլևս արդիական չէ և Իրանի տեսանկյունից այլևս բանակցությունների սեղանին չէ։

«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է փոխզիջման՝ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե Վաշինգտոնը սկսի բանակցություններ՝ պատժամիջոցները վերացնելու համար», - նշել է նա։

Իրանից ավելի քան 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի դուրսբերման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռավանչին ասել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում։

 
 
1/2584
bottom of page