top of page

Միտումնավորության վարկածն ավելի հավանական է դառնում․ Գալջյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 11
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է․ 


«Երևանի տոնին ընդառաջ, որի միջոցառումները պետք է մեկնարկեին հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 7։00-ին օդապարիկների թռիչքով, աղբավայրում հրդեհ տեղի ունեցավ, և միջոցառումը մի քանի ժամով հետաձգվեց: Ծուխը դեռևս առկա է մայրաքաղաքի որոշ հատվածներում։


Վարկածը, որ սա միտումնավոր է տեղի ունեցել, գնալով ավելի հավանական է դառնում: Իսկ ընդդիմադիրների կողմից հրդեհի վերաբերյալ «գիտահետազոտաքաղաքական» վերլուծությունների հիթ շքերթը միտված է միայն վաղվա միջոցառումների վրա ստվեր գցելուն։


Համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները, և վաղը երևանցիները կկարողանան լիարժեք վայելել քաղաքի տոնը»։

 
 
1/2379
bottom of page