top of page

«Կյանքի խորհուրդներ Դիդդիից»․ ռեփերը բանտակիցների համար ինքնազարգացման դասընթացներ է սկսել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 3
  • 1 min read
ree

Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը (նույն ինքը՝ Փի Դիդդին) իր բանտակիցների համար ինքնազարգացման դասընթացներ է սկսել, հայտնում է The Wall Street Journal-ը, փոխանցում է kommersant.ru-ն։

Ռեփերը, որը 2024 թվականի սեպտեմբերից բանտարկված է Նյու Յորքի նախնական կալանքի կենտրոնում, այժմ իր կալանավորներին սովորեցնում է, թե ինչպես կարիերա կառուցել։ Ռեփերի, երաժշտական ​​պրոդյուսերի և գործարարի վեցշաբաթյա դասընթացը կոչվում է «Կյանքի խորհուրդներ Դիդդիից»։

Շոն Քոմբսը բանտարկյալներին սովորեցնում է դրական մտածողություն, թե ինչպես զսպել իրենց էգոն, հաղթահարել անհաջողությունները, նպատակ դնել և հասնել դրան՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին:

Բացի դասախոսություններից, դասընթացը նախատեսում է նաև տնային առաջադրանքների կատարում:

«Ծրագիրը բացառիկ հայացք է նետում Շոն «Դիդդի» Քոմբսի կյանքին` սկսած համեստ սկզբնավորումից մինչև համաշխարհային խորհրդանիշ և ազդեցիկ բիզնես մագնատ դառնալը»,-ասվում է դասընթացի նկարագրության մեջ, որը ռեփերի փաստաբանները տրամադրել են դատարանին դատավճռի հրապարակումից առաջ։

Նրանք պնդում են, որ բանտարկյալներին օգնելու ձգտումը պետք է մեղմացուցիչ հանգամանք դառնա արտիստի նկատմամբ պատիժ նշանակելիս։

Այս տարվա հուլիսին Նյու Յորքի դատարանը Շոն Քոմբսին մեղավոր է ճանաչել սեռական շահագործման և մարմնավաճառության մեջ ներգրավվելու երկու դեպքերի համար: ԱՄՆ դաշնային դատախազությունը պահանջել է ռեփերին դատապարտել առնվազն 135 ամսվա ազատազրկման և տուգանել նրան 500 հազար դոլարով: Արտիստի կատարած հանցագործությունների համար առավելագույն հնարավոր պատիժը 20 տարվա ազատազրկումն է:

 
 
1/2377
bottom of page