Արդարադատության ոլորտում իրականացված ծրագրերի ամփոփում. Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
- Investigative journalist

- 22 hours ago
- 1 min read

Եվրամիության 5.5 միլիոն եվրոյի փոխանցումը ՀՀ պետական բյուջե իրականություն է դարձել՝ շնորհիվ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի 100% կատարողականի: Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
Նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Կողմերն անդրադարձել են իրականացված ծրագրերին:
Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի
բարեփոխումներին. փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։
Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում են՝
դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,
դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը:
Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։




















