Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու փորձեր չեն եղել․ Պեսկով
- 6 hours ago
- 1 min read

Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու փորձեր այսօր չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ոչինչ չեն արել, ամեն ինչ լավ է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել տոնակատարությունը։
Մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի տոնի միջոցառումները։




















