top of page

Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

May 21, 2024
1 min read

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:


 

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:


 

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

1/2905
bottom of page