top of page

Նատալի Փորթմանն ամուսնալուծվել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 9, 2024
  • 1 min read
ree

Հոլիվուդյան աստղ Նատալի Փորթմանը և ռեժիսոր և խորեոգրաֆ Բենջամին Միլփիեն 11 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով դերասանուհու ներկայացուցչին։

Նշվում է, որ Նատալի Փորթմանը ամուսնալուծության համար  դիմել է դեռևս ութ ամիս առաջ, իրավական գործընթացն ավարտվել է, և այժմ Փորթման-Միլփիե զույգը  պաշտոնապես ամուսնալուծված է:

Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները People ամսագրին ասել են, որ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել Միլփիեի արտամուսնական կապը։ Նատալի Փոթրմանը դժվարությամբ է համակերպվել տեղի ունեցածի հետ, կյանքի բարդ փուլը հաղթահարել է հարազատների ու մտերիմների աջակցության շնորհիվ։

1/2381
bottom of page