top of page

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա․ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար

  • 4 hours ago
  • 1 min read


Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։

Ըստ նախարարի՝ Անկարան հենց այս տեսանկյունից է աջակցում կարգավորման գործընթացին։

Ալփարսլան Բայրաքթարը ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։

«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,-նշել է նախարարը։

 
 
1/2550
bottom of page