top of page

ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո

  • Feb 15
  • 1 min read


ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը և կախվածություն ունենա իրենից, հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում։

«Ոչ մի կառավարության համար չկա ավելի կարևոր պարտավորություն, քան սեփական ժողովրդին և ազգին պաշտպանելու կարողությունը։

Ահա թե ինչու մենք խոսում ենք մեր գործընկերների՝ ՆԱՏՕ-ում կարողություններ ունենալու կարևորության մասին։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք այդ մասին, մարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք մտածում են. «Օ՜, դա նշանակում է, որ դուք լքելու եք ՆԱՏՕ-ն, լքելու եք ձեր դաշնակիցներին։

Կարծում եմ՝ մենք փորձում ենք ընդգծել, որ որքան ուժեղ են մեր դաշնակիցները, այնքան ուժեղ ենք մենք միասին», - նշեց Ռուբիոն։

 
 
1/2584
bottom of page