«Ես առհասարակ ջնջել եմ այդ միտքը՝ ինչ կասի ուրիշը». Աննա Մանուչարյան
- 19 hours ago
- 1 min read

«Ես միշտ փորձել եմ արդարացնել բոլորի սպասելիքները: Միշտ այդ սկզբունքով եմ ապրել, որովհետև հայկական, ավանդական ընտանիքից եմ: Ինձ ու եղբորս միշտ ասվել է, որ դուք պիտի լավ սովորեք, մենք շատ ենք կենտրոնացած եղել, թե ինչ կասի ուրիշը: Ես առհասարակ ջնջել եմ իմ միջից այդ միտքը՝ ինչ կասի ուրիշը, որովհետև հասկացել եմ, որ մարդիկ այնքան դաժան են, այնքան չեն արժևորում իրենց խոսքը, որ կարող են առանց հիմնավորման այնպիսի անփույթ նախադասություն նետել քո ուղղությամբ, որ իրականության հետ որևէ աղերս չունի»,- «Էպիզոդ» պոդքասթի ժամանակ ասել է դերասանուհի Աննա Մանուչարյանը:
Հիշեցնենք՝ Աննա Մանուչարյանը տևական ժամանակ է դստեր՝ Մալենայի հետ բնակվում է ԱՄՆ-ում։




















