top of page

Նյութը, որը ես մեջբերեցի, բավականին հին էր. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու վերաբերյալ հայտարարության մասին

Jul 4, 2025
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ ամբիոնից 2019 թվականին տեղի ունեցած դեպքը ներկայացրեց, թե, իբր, տեղի է ունեցել երեկ։

Խոսքը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասին է։

Ավելի ուշ, սակայն, նա խոստովանեց, որ սխալվել է։

«Նյութը, որը ես մեջբերեցի, բավականին հին էր»,- ասաց նա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց,  թե Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունած բողոք ուներ, պետք է ճշտի՝ որ փուլում է, լրացուցիչ կասի։

 
 
1/2905
bottom of page