«Չի կարելի պատրանքներով ապրել». ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահը՝ Ուկրաինա օգնություն ուղարկելու Ալիևի որոշման մասին
- Investigative journalist

- Aug 12
- 1 min read

ՌԴ Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Մատվեևը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու որոշմանը:
Նա ռուսական լրատվամիջոցներին ասել է.«Ադրբեջանի գործողությունները, որը տարիներ շարունակ համարվել է բարեկամ երկիր, կարելի է դիտարկել որպես ինչ-որ պատահականություն, անկանխատեսելի կոնկրետ իրադարձությունների (ինքնաթիռի հետ կապված արտակարգ դեպքը և այլն) արդյունք, որոնք հանգեցրել են գործընկերների միջև թյուրըմբռնումների: Սակայն մեր ԱԳՆ-ի և արտաքին քաղաքականության խնդիրն այն է, որ չի կարելի անվերջ ցանկալին ներկայացնել որպես իրականություն և ապրել պատրանքների աշխարհում:
Ռուսաստանը չունի բարեկամներ՝ բացի բանակից, նավատորմից և օդատիեզերական ուժերից։ Վաղուց ժամանակն է անցնելու պրագմատիկ հարաբերությունների հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով, և հասկանալ, որ համակարգային ռուսաֆոբիան բոլոր հետխորհրդային ռեժիմների գաղափարախոսությունների հիմքն է. դա նրանց անկախության սյունն է։ Սա հասկանալու դեպքում հիասթափություններ չեն լինի»։
Միխայիլ Մատվեևի խոսքով՝ պետք է յուրացնել Հայաստանի և Ադրբեջանի դասը, քանի որ նրանց դրեյֆին ուշադիր հետևում են նաև Կենտրոնական Ասիայի «բարեկամ երկրներում»։
Անդրադառնալով հարցին, թե ինչով պետք է Ռուսաստանը պատասխանի, նա ասել է. «Պատասխանը ակնհայտ է՝ ջախջախել սփյուռքը և հարվածել Ռուսաստանում էթնիկ կազմակերպված հանցավոր խմբերին և նրանց բիզնեսին։ Բայց դրա համար նախևառաջ պետք է իշխանությունում և ուժային կառույցներում նրանց լոբբիստների առաջն առնել»։




















