Երևանում մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է հասցրել 6-ամյա տղային. նա տեղափոխվել է հիվանդանոց
- 57 minutes ago
- 1 min read

Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։




















