top of page

«Երկրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու»․ Նիկոլ Փաշինյան

  • 3 hours ago
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությանը՝ գործարար Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

«ՀՀ օրենսգրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, տվյալ դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, հետևաբար, այն, ինչ ասում եք, ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել»,- նշեց Փաշինյանը Փաշինյանը։

 
 
1/2538
bottom of page