Մորո Ձորո վանքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
- 7 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում Իջևանի Լուսահովիտ կամ Ծռվիզ գյուղի Մորո Ձորո վանքից:
«Մորո Ձորո վանքը, տարբեր տեղեկություններով, կառուցվել է 5-7-րդ դարերում և շատ գեղատեսիլ վայրում է գտնվում՝ հենց Լուսահովիտ գյուղում, բայց ըստ էության անտառի պռնկին: Նաև գյուղն է թիկունքում:
Շատ գեղատեսիլ վայր է, եթե չեք եղել, անպայման այցելեք»,- տեսանյութում ասում է վարչապետը:




















