Իրանում հանվել են թռիչքների բոլոր սահմանափակումները
- Jun 8
- 1 min read

Իրանում հանվել են օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
«Անվտանգ պայմանների ապահովումից և համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ համակարգումներից հետո թռիչքների սահմանափակումները հանվել են, և երկրի ավիացիոն գործունեությունը, ըստ հաստատված ծրագրի, աստիճանաբար վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի», - նշվում է հայտարարության մեջ։




















