top of page

«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքը պետք է դնել, թող խաղան. Չախոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 11
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանի՝ ԱԱԾ-ի իրականացրած գորոծղությունների վերաբերյալ հրապարակմանն ու խաղալիքների լուսանկարներին:


«ԱԱԾ աշխատանքը ծաղրող Լևոն Քոչարյանը բնականաբար պետք է դժգոհ լինի ԱԱԾ-ից, որի աշխատանքի շնորհիվ կանխվեց հերթական ահաբեկչությունն ու Քոչարյանների բաղձալի հեղաշրջումը։


Օրինաչափությունը շատ հստակ է, որքան լավ է աշխատում ԱԱԾ-ն՝ Քոչարյաններն այնքան ավելի շատ են դժգոհելու։


Առաջարկում եմ երեկ հայտնաբերված՝ Իշխան Սաղաթելյանի նկարագրած «սիսեռով» լցոնած նռնակը հանձնել Քոչարյաններին, թող խաղան», գրել է Չախոյանը։

 
 
1/2377
bottom of page