top of page

Հանրապետությունում դեկտեմբերի 11-12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, գրանցվել է 24 ավտովթար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 12, 2025
  • 1 min read


Հանրապետությունում դեկտեմբերի 11-12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝

  • 34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 8 դեպք՝ խարդախության,

  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,

  • 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,

  • 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության։

Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։


Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 
 
1/2493
bottom of page