top of page

Ֆեյքերեցների գունդը Էջմիածնում, գումարտակը՝ Մուղնիում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 19
  • 2 min read
ree

Zarkerak. am-ը գրում է․ 




Եկեղեցուն մոտ հավաստի աղբյուրները նշում են, որ վերջին օրերին նույն առվով չեն հոսում Գարեգին Բ-ի և հարազատ քրոջ որդու` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսի ջրերը։ Վերջին տարիներին կաթողիկոսի ամենավստահելի և հարազատ տարածքը եղել է հայրենի պապենական Ապարանի` Արագածոտնի թեմը, որտեղ առաջնորդ է կարգել քրոջ տղային։ Կաթողիկոսն այստեղ է ուղղորդել հնարավոր և անհնար բոլոր ներդրումային ծրագրերն ու հովանավորներին։ Այս շրջանակներում կաթողիկոսը Մուղնի գյուղում որպես կրթական կենտրոն ժառանգություն ստացած տարածքը վերածել է հացի փռի, սակայն հացթուխագործական բիզնես պլանը չի հաջողվել քրոջ որդու թեթև ձեռքով, որից հետո կաթողիկոսը որոշել է, որ հացի փռի միակ գնորդը կարող է լինել հենց Էջմիածինը։ Վանքի ճաշարանը և Սևանի ճեմարանը թերևս միակ ու հավատարիմ գնորդն են շահավետ այդ բիզնես գործունեության… մի գրպանից մյուսը ազգակցական հայտնի սցենար։


Սրանից հետո կաթողիկոսը հանկարծ որոշում է քրոջ որդուն հոգևոր նկարագիր հաղորդել։ Արագածոտնի թեմ տեղափոխեց 20 տարի առաջ հիմնված կուսանոցը (երկար տարիներ գործում էր Էջմիածնի Գայանե վանքում), հետո նաև տղամարդկանց վանք հիմնեց, հետո քրոջ որդուն հանձնարարեց հատուկ չհաստատված ու չվավերացված կարգով մայրապետներ թողարկել։ Այսպիսով, կաթողիկոսը վստահության հորիզոնականի թոփ 1 թեմ դարձրեց Արագածոտնը։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ և ինչպես սովորաբար է լինում` ապտակը գալիս է հենց այն կողմից, որին շատ ես վստահում։


Կաթողիկոսի անհեռատես ու կամայական կադրային քաղաքականությունը քառորդ դարի պատմություն ունի, և այդ կադրերի պատճառով ոչ միայն ամբողջ եկեղեցին է վնասվում, այլ զուգահեռ հենց ինքն է տապալվում։ Այստեղ կարելի է միայն ցիտել դասականին. «ովա սրան բերել առաջին պլան» և անցնել առաջ։


Արագածոտնի թեմի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան բացահայտ կերպով ներկայացնելով եկեղեցու ներսում ծառացած խնդիրները, մատնանշեց որ իր ծառայության ընթացքում մեծ խնդիրներ է ունեցել թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսի հետ, և երբ եղել է կաթողիկոսի գրասենյակում, անձամբ Գարեգին Բ խոստովանել է, որ քրոջ որդին անհավասարակշիռ է։ Մեծ հաշվով Տեր Արամին ասել է` հետը գլուխ մի դիր։


Բայց եղածը եղել է և հիմա փորձում են եղած իրավիճակը կարգի բերել։ Մկրտիչ եպիսկոպոսն այսօր Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում քահանաների ժողով է գումարում, որի ընթացքում հստակ հանձնարարականներ պիտի տա Տեր Արամին վարկաբեկելու, հոդվածներ գրելու ուղղությամբ։


Բայց մյուս կողմից Էջմիածնում կաթողիկոսն ինքը ֆեյքերեցների ժողով է գումարել` ցանկանալով Տեր Արամի դեմ հանել ֆեյքերի մատյան գունդը։


Հիմա հարց. եթե բովանդակային առումով երկու ժողովները նույն նպատակով են գումարվում, ապա ինչո՞ւ է Մկրտիչ եպիսկոպոսը որոշել առանձին ժողով հրավիրել. երևի Տեր Արամի դեպքից հետո իր քահանաներին մենակ չի թողնում քեռու մոտ, երևի նորից շատ կանկեղծանա։


Այս դեպքում պետք է հիշել ֆեյքերեցների ու թեմի քահանաների անունները և վաղվա հոդվածներում թացը չորից տարբերել։


հ․գ. Քաղաքական բնույթի և Տեր Արամի դեմ հոդվածներն արդեն գրվել են Տեր Արարատ քահանա Պողոսյանի, Տեր Գաբրիել քահանա Վարդանյանի, Տեր Համբարձում քահանա Դանիելյանի և հայտնի ընդդիմադիր լրագրող ու Էջմիածնում աշխատող Հռիփսիմե Առաքելյանի կողմից, որոնք վաղվա զույգ ժողովներին կբաժանեն եկեղեցականներին` իրենց անուններով տարածելու համար։

 
 
1/2379
bottom of page