Արարատ Միրզոյանը և Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
- 5 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերի հետ:
Շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ: Իր հերթին Սլովենիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:
Նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։




















