top of page

Առանձնակի դաժանությամբ սպանություն Չարենցավանում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 14 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սուսաննա Հ․-ի դին, արնանման հետքեր, պարանոցին էլ առկա է եղել պարան։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական և համայնքային ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի  ինքնությունը։

 
 
bottom of page