top of page

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո

  • 19 hours ago
  • 1 min read


«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ՝ կոռեկտ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում»,- ապրիլի 6-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Նա նշել է, թե որոշակի ձեռքբերումների հետ մեկտեղ, ՀԱՊԿ-ն ունի նաև խնդրահարույց հարցեր, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է, այդ թվում՝ միջազգային հանդիպումների և միջոցառումների ժամանակ։ Լուկաշենկոն Հայաստանի հետ հարաբերությունները նշել է որպես հատուկ ուշադրություն պահանջող այդպիսի հարցերից մեկը։ «Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց, միևնույն ժամանակ, մնում է անդամ։ Մենք պետք է շատ կոռեկտ լինենք։ Հայաստանում այս առումով դժվարին իրավիճակ է, հատկապես՝ ընտրական շրջանում։ Սա շատ դժվարին իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ  լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Լուկաշենկոն։ Այս առումով Ալեքսանդր Լուկաշենկոն կարևոր է համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը։ «Հատկապես հիմա՝ այս լարված ընտրական շրջանում Հայաստանի ղեկավարությունը անկեղծորեն և բացահայտ կխոսի իրավիճակի մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մասով», – նշել է նա։ «Վատ չէր լինի, եթե դուք այցելեիք այնտեղ և խոսեիք վարչապետի, նախագահի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ», – հավելել էր  Լուկաշենկոն՝ դիմելով Տաալատբեկ Մասադիկովին։ Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի




 
 
1/2620
bottom of page