Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանն ու ձայնագրություններին:
«Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փոձրում է ընտրակաշառքի միջոցով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան, Հայաստանի ապագան ու ստրկացնել ձեզ:
Տաշիր Սամոյի թիմակիցներից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Լավ իմանալով, որ հաջողության չի հասնելու, փորձում է ընտրակեղծիքի դիմել»,- ասել է Չախոյանն ու հավելել, որ նրա թիմի հետ գործարքի գնացած ցանկացած քաղաքացի տուժելու է ու պատժվելու օրենքի ողջ խստությամբ:




















