top of page

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

  • Mar 16
  • 1 min read


Մարտի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/2630
bottom of page