ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են 2026թ. Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը ստորագրել առանց ԵՄ մասնակցության. Օրբան
- Investigative journalist

- 24 hours ago
- 1 min read

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
«2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյոք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», - ասաց քաղաքական գործիչը։
Օրբանի խոսքով՝ 2025 թվականը շրջադարձային է միջազգային քաղաքականության համար, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, երկար ժամանակ անց առաջին անգամ, հակառակ դիրքորոշումներ են ընդունել ռազմավարական կարևորության հարցի՝ եվրոպական հողի վրա հակամարտության վերաբերյալ։




















