top of page

ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 11 hours ago
  • 1 min read
ree


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է. «Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարմանը։


Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։


Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով՝ սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։


Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և ենթակա են կատարման քաղաքացիների կողմից»։

 
 
1/2447
bottom of page