WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել
Dec 9, 2025
1 min read

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում քաղաքացիներին, բուժաշխատողներին:
«Խնդրում եմ ուշադիր լինել և չպատասխանել նման հաղորդագրություններին»,- գրել է նախարարը։




















