Հիվանդանոց տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի տղամարդ «Տաշիր» բժշկական կենտրոնում իրեն պահում է ոչ ադեկվատ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում աշխատակիցների հասցեին, հաղորդում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Ահարոն Խ․-ն հայտնել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Տաշիր քաղաքի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղից ծնողների հետ միասին բժշկական կենտրոն են տեղափոխել երկու երեխաների և ընդունարանում վերջիններիս հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արա Բ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել աշխատակիցների հասցեին ՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Ահարոն Խ․-ն աշխատում է «Տաշիր» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժիշկ։




















