ԱԺ նիստերը «Ալֆրեդի սենյակի» են վերածվում, զսպեք ձեր ներսի պոետներին. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
- 5 hours ago
- 1 min read

ԱԺ նիստերը «Ալֆրեդի սենյակի» է վերածվում, զսպեք ձեր ներսի պոետներին: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Ես օդում էլի ինչ-որ լարվածություն եմ զգում, հարկ եմ համարում դրան անդրադառնալ: Հարգելի գործընկերներ, ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ եթե դուք ինչ-որ բանից դժգոհում եք, երևի արժե, որ դուք ինքներդ այդ բանը չանեք։ Հիմա ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք այստեղ վախենում են բան ասեն, բայց գնում են ծածուկ ինչ-որ պոետիկ բաներ են հրապարակում։
Եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն դուք էլ պետք է պատրաստ լինեք լսելու պոեզիա՝ հարուստ պոեզիա: Ես կառաջարկեի ընդհանրապես պոեզիան թողնել պոետներին և զբաղվել երույթներով։ Առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկմանը, այս նիստերը արդեն վերածվում են ինչ-որ «Ալֆրեդի սենյակի», եկեք անցնենք բովանդակությանը։ Կրկնում եմ, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր միջի պոետներին և ոչ միայն պոետներին»,- նշել է Ռուբինյանը:




















