top of page

Վենսը շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգալու համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 16 hours ago
  • 1 min read
ree

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին այդ սուրբ վայրի մասին հոգալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։


 «Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ հոգևորականներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի համար», - գրել է Վենսը՝ օրհնություն խնդրելով խաղաղության ջանքերի համար։


 ԱՄՆ փոխնախագահն Իսրայել էր այցելել` քննարկելու Գազայի հատվածում հրադադարը, անվտանգության իրավիճակը, խաղաղության պահպանումը, պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության մատակարարումն ու ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին սպառնալիքի վերացումը։ 

 
 
1/2355
bottom of page