Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
- 5 hours ago
- 1 min read

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան։
Նախ շրջայց են կատարել ատոմակայանում, ապա ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է իրականացվել։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։
Խորհրդակցությանը էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։
Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր։




















