Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ շոշափի՝ նման հանդիպման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ. Փաշինյան
- 4 hours ago
- 1 min read

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ շոշափի՝ նման հանդիպման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը և մենք զբաղված էինք իրադրության կառավարմամբ: Անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր»,-ասել է Փաշինյանը:




















