Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահ
- 20 hours ago
- 1 min read

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի։ Բարեբախտաբար, վերջին շաբաթներին երկրի դիվանագիտական ջանքերի զգալի մասը դրական արդյունքներ է տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են»,-նշել է նա։




















