top of page

Վանաձորում բшխվել են « Opel»-ը ու «BMW»-ն

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 71-ամյա Սերժիկ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էռնեստ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 
 
1/2692
bottom of page